Jump to content

Սպասիր ինձ, Աննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասիր ինձ, Աննա
ռուս.՝ Жди меня, Анна
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում և ռազմական ֆիլմ
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալենտին Վինոգրադով
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներSvetlana Zhgun?, Օլեգ Յանկովսկի, Mikhail Yeremeyev?, Ռոլան Բիկով[1] և Վալենտին Գաֆտ[1]
ՕպերատորՅուրի Մարուխին
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն69 րոպե

«Սպասիր ինձ, Աննա» (ռուս.՝ «Жди меня, Анна»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Վալենտին Վինոգրադովը «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին։ Յուրի Նագիբինի «Պատերազմից հեռու» (ռուս.՝ «Далеко от войны») վիպակի էկրանավորումն է։

Կինովիպակի գործողությունները ծավալվում են Վոլգայի ափին տեղակայված նավահանգստային քաղաքներից մեկում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Քաղաք է ժամանում մայրաքաղաքային թերթի հատուկ թղթակիցը՝ նպատակ ունենալով ակնարկ գրել հայտնի կռունկավարուհու մասին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ կորցնելով ծնողներին՝ Անյան, իր բազմաթիվ հասակակիցների նման, մեծացել է մանկատանը։ Չնայած իր անձնական ծանր ճակատագրին՝ Աննան հավատում է երջանիկ կյանքին։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Նագիբին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վալենտին Վինոգրադով
  • Գլխավոր օպերատոր՝ Յուրի Մարուխին
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Իգնատև

1990 թվականին ֆիլմը նորից թողարկվել է Վալենտին Վինոգրադովի խմբագրությամբ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Мазур Александр Григорьевич». Сайт «Современный музей спорта». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. ««Жди меня, Анна»». Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]